Ասոցիացիաներ
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա

Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:` որպես հասարակական կազմակերպություն:
ՀԲԳՈՒԱ իրականացրել և իրականացնում է առողջապահական, տեղեկատվական, կրթական և ուսուցողական բազմաբնույթ ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն, Ընդդեմ ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ և այլն) Ծրագրերն իրագործում են փորձառու մասնագետները, որոնք մասնակցել են բազմաթիվ սեմինարների, գիտաժողովների և ուսումնավարժանքների: ՀԲՈՒԳԱ առաջինն էր հասարակական կազմակերպությունների շարքում, որ 1999 թ. իրականացրեց ընդդեմ ՁԻԱՀ-ի տեղեկատվական, կրթական քարոզարշավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ` իրականացնելով տարբեր բնույթի հանրային միջոցառումներ, այդ թվում`` Վառվող մոմերիՙ ակցիա` ի հիշատակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացածների:
Այժմ ՀԲՈՒԳԱ, սերտորեն համագործակցելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ''Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջությանն ուղղված նախաձեռնություն" տարածաշրջանային ծրագրի հետ, վերջինիս շրջանակներում իրականացնում է ''Հայաստանում պահպանակների հանրային մարքեթինգ և երիտասարդության համար վերարտադրողական առողջության կրթական քարոզարշավների նախաձեռնությունը"` իր ակտիվ ներդրումն ունենալով վերարտադրողական առողջության խնդրի լուծման գործում: ՀԲՈՒԳԱ այն եզակի կազմակերպությունն է, որը 2002 թ. ի վեր Հայաստանում իրականացնում է պահպանակների հանրային մարքեթինգ` նպատակ ունենալով բնակչությանը մատչելի գնով որակյալ պահպանակ ապահովել: Սա խթանում է պահպանակների օգտագործումը, ինչպես նաև նպաստում է անվտանգ սեռական հարաբերությունների վերաբերյալ գիտելիքների աճին և կրճատում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և անցանկալի հղիությունների թիվը: ''Պահպանակների հանրային մարքեթինգ" ծրագրի շրջանակներում ՀԲՈՒԳԱ 2004 թ. մասնակցել է Թայլանդում կայացած ՁԻԱՀ-ի Համաշխարհային XV գիտաժողովին, որտեղ հատկացվել էր ցուցասրահ` կազմակերպության ծրագրերը մանրամասն ներկայացնելու համար: Ի դեպ, ՀԲՈՒԳԱ այս գիտաժողովում Հայաստանը ներկայացնող միակ հասարակական կազմակերպությունն էր: 2006 թ. կազմակերպությունը մասնակցել է Կանադայում կայացած ՁԻԱՀ-ի Համաշխարհային համաժողովին` կրկին հանդիսանալով հայաստանյան միակ հասարակական կազմակերպությունը:
Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջությանն ուղղված նախաձեռնությունՙ ծրագիրը մեկնարկել է 2006 թ.: Այն նպատակ ունի սեմինարների և հանրային քննարկումների միջոցով բարձրացնել երիտասարդության վերարտադրողական խնդրի և իրավունքի վերաբերյալ գիտելիքի մակարդակը, ձևավորել անվտանգ սեռական վարքագիծ և ՀՀ տարածքում ստեղծել կաբինետներ, որտեղ երիտասարդներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն և ծառայություն: Ծրագրի շրջանակներում ՀԲՈՒԳԱ ակտիվ կերպով համագործակցում է երիտասարդության հետ առնչվող բոլոր կազմակերպությունների հետ, որոնց թվում են ինտերնետ ակումբները, ռեստորանները, սպորտային ակումբները, գեղեցկության սրահները և այլն` վերջիններիս տրամադրելով կրթական և տեղեկատվական նյութեր: Ծրագրի մեջ ընդգրկված են նաև տեղական ինքնակառավարման մարմինների և առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, ուսուցիչներ և բժիշկներ, որոնց իրազեկման մակարդակի բարձրացումը կնպաստի ծրագրի հետագա արդյունավետ իրագործմանը:
2004 թ. ՀԲՈՒԳԱ նախագահը, հանդես գալով որպես հասարակական կառույցի ներկայացուցիչ, ստորագրել է ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամիՙ և Հայաստանի միջև համաձայնագիրը, ըստ որի ՀԲՈՒԳԱ իրականացրել է երկու ծրագիր` ''ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելման" կրթական ծրագիրը և ''՚Ընդդեմ ՁԻԱՀ-ի" ակցիան:
"ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելման" կրթական ծրագրի ընդհանուր նպատակն էր Հայաստանի միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող դեռահասների և երիտասարդների շրջանում նվազեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը: Ծրագրի շնորհիվ միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսուցիչների և դասախոսների վարժանքների միջոցով բարձրացվել է VIII-X դասարանցիների և բուհերի I-II կուրսերի ուսանողների իրազեկության մակարդակը ՄԻԱՎ վարակի, ինչպես նաև սեռավարակների փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների վերաբերյալ: Ծրագիրը խթան է հանդիսացել երիտասարդների շրջանում անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը, քարոզվել է պահպանակների օգտագործումը սեռական հարաբերությունների ընթացքում: Ծրագիրն իրականացվել է VIII-X դասարաններում դասավանդող ուսուցիչների և բուհերի I-II կուրսերում դասավանդող դասախոսների վարժանքների միջոցով: Վարժանքներին մասնակցող ուսուցիչների և դասախոսների համար մշակվել և տպագրվել են կրթական նյութեր, որոնք ներառում են մոտ 2 հազ. օրինակ մեթոդական, կրթական ձեռնարկներ` "Դասընթաց քոլեջների և բուհերի սովորողների համար", "Դասընթաց հանրակրթական դպրոցների VII-IX դասարանների աշակերտների համար'' և 1800 ցուցանակների հավաքածու: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են 60 սեմինար-դասընթացներ` կրթելով 1147 ուսումնական հաստատություններից 1800 ուսուցիչներ և դասախոսներ:
Ընդդեմ ՁԻԱՀ-ի ակցիա ծրագրի ընդհանուր նպատակն էր կանխել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը Հայաստանում, ավելացնել ՄԻԱՎ-ի փոխանցման, կանխարգելման ուղիների վերաբերյալ գիտելիքները և ձևավորել հանդուրժողական վերաբերմունք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների նկատմամբ: Ծրագիրն իրականացվել է ակցիաների միջոցով, որոնք տեղի են ունեցել Երևանում և ՀՀ 3 մարզերում (Գեղարքունիք, Լոռի, Սյունիք): Ակցիաների համար ուղերձները և նշանաբանները մշակվել են բնակչության հետ կատարված նպատակային քննարկման խմբերի գնահատումների համաձայն, ուստի ակցիաները կազմակերպվել են համերգներ հայտնի հայ աստղերի մասնակցությամբ, ուրախների և հնարամիտների ակումբների, թոք-շոուների և ժամանակակից օպերայի տեսքով: Ընդհանուր առմամբ իրականացվել է 20 ակցիա, որոնցից 8-ը` նախատեսված ընդհանուր բնակչության, իսկ 12-ը` երիտասարդության համար: Իրազեկությունն իրականացվել է նաև տեղական և մարզային 12 թերթերում տպագրված հոդվածների միջոցով: Հոդվածների թեմատիկ համատեքստը որոշվել է` հաշվի առնելով թիրախային բնակչության կարիքները: Մշակվել է նաև թեմատիկ վեբ-կայք հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչը նպաստել է երիտասարդությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալուն:

Կարդացեք նաև

Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) ստեղծվել է 2002 թ․ Պարունակ Զելվեյանի հետևողական և նպատակասլաց ջանքերի արդյունքում: 2005 թ. ՀԲԱ-ին միացավ Հայ բժիշկների միությունը՝ Պրոֆեսորներ Կառլեն Ադամյանի, Վաչագան Այվազյանի...


1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը...


Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...


Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...


1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ...


«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...


Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...


Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...


Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...


Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն